Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարն ԻՊ-ի դեմ

Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարն ԻՊ-ի դեմ
24.06.2016 | 17:08

Մեծ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում ու կշարունակի պայքարն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ չնայած առաջիկայում Եվրամիությունից դուրս գալուն՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

«Ես այսօր կխոսեմ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակիցների հետ, կհիշեցնեմ, որ մենք մնում ենք ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակենք կարևոր դեր խաղալ Արևմուտքի անվտանգության ապահովման հարցում, մենք կշարունակենք պայքարն ԻՊ-ի դեմ»,-ասել է Ֆելոնը:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ